Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Լա՞վ ենք «պրծել»

Լա՞վ ենք «պրծել»
02.01.2014 | 12:51

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս տարի ՌԴ գերատեսչությունները կորպորատիվ միջոցառումների համար խնայել են 277 միլիոն ռուբլի: Սրա պատճառը հավանաբար ՌԴ ղեկավարի վերջերս հնչեցրած քննադատություն էր և նախատինքը նման ծախսեր կատարած պաշտոնյանների հասցեին:

Այս տարի ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ պետական կառույցների ամանորյա ծախսերը հաճելիորեն զարմացրել են իրենց մասսայական «քչությամբ»: Չնայած այս հանգամանքին՝ «Գազպրոմը» «թքած» ունի նախագահի զգուշացումների վրա: Ավելին, նրանք ամանորյա միջոցառումն անցկացրել են Սոչիում: «Գազպրոմը» միայնակ չի այս հարցում, իրենց չեն «զրկել» ամանորյա ճոխություններից նաև «Транснефть»-ը և մի շարք այլ կառույցներ, այդ թվում նաև՝ բանկերը:

Փաստորեն, «Գազպրոմը» միայն մեզ մոտ չէ իր «ուզածն» անում: Երևի լավ ենք պրծել՝ էդ 20 տոկոսը նվիրաբերելով, կարող էին, չէ՞, ասենք, կառավարության ղեկն էլ 100 տոկոսով իրենցով անեին: Իսկ դուք դեռ դժգոհում եք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ